00:00:00

«Հայերեն տառերը չգիտեմ». Պեմզաշենի զարհուրելի սպանությունների մեջ մեղադրվողի առաջին խոսքը դատարանում

13:58, 09 նոյեմբեր 2023 Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր մեկնարկեց Պեմզաշենում մոր և երկու երեխայի սահմռկեցուցիչ սպանության գործով առաջին դատական նիստը։ Այն դռնբաց է։ Դատական նիստը նախագահում է դատավոր Արտուշ Գաբրիելյանը։ Դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել են նույն գյուղի բնակիչներ 32-ամյա Վրույր Բարսեղյանը և նրա ազգականը՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանը։

Դատավորը մի շարք հարցեր ուղղեց Վրուր Բարսեղյանին։ Նա ասաց, թե հայերեն գրել չի կարողանում, ունի վեցամյա կրթություն։ Հարցին, թե ովքեր կան իր խնամքի տակ, պատասխանեց, թե ունի երեք երեխա, կինն ու մայրն էլ իր խնամքի տակ են։ 

«Հայերեն տառերին լավ չեմ տիրապետում, տառերը չեմ ճանաչում, Ռուսաստամ եմ դասի գնացել»,– ասաց Բարսեղյանը, բայց հրաժարվեց թարգամիչի օգնությունից։

Նշենք, որ Վրույրը Բարսեղյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, իսկ Արկադի Բարսեղյանը հակառակը՝ չի ընդունում մեղադրանքը և նշում է, որ դեպքի վայրում չի եղել։ Սպանված կնոջ ամուսինը սպանության պահին եղել է ՌՈւսաստանում՝   արտագնա աշխատանքի։

Արկադի Միսաքի Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ Վրույր Հովհաննեսի Բարսեղյանի հետ նախնական համաձայնությամբ՝ ուրիշի գույքն ապօրինի, անհատույց ձեռք բերելու նախնական դիտավորությամբ, խմբով, բռնություն գործադրելով և բնակարան ապօրինի մուտք գործելով կատարել է հափշտակություն՝ ավազակություն, իր հերթին, Վրույր Հովհաննեսի Բարսեղյանի հետ խմբով, իրենց կողմից կատարված ավազակությունը (այլ հանցանքը թաքցնելու), ինչպես նաև՝ նախկինում իր կողմից Զարինե Մելիքսեթյանին արտաամուսնական կապ ունենալու առաջարկ անելու հանգամանքը թաքցնելու նպատակով, առանձին դաժանությամբ և շահադիտական նպատակով սպանել՝ ապօրինաբար կյանքից զրկել է Զարինե Սարգսի Մելիքսեթյանին, բացի այդ, իր ու Վրույր Հովհաննեսի Բարսեղյանի կողմից կատարված հանցանքները՝ ավազակությունը և սպանությունը թաքցնելու նպատակով, Վրույր Բարսեղյանի հետ խմբով, առանձին դաժանությամբ սպանել՝ ապօրինաբար կյանքից զրկել է անօգնական վիճակում գտնվող անչափահասներ՝ 12.06.2014 թվականին ծնված (8 տարեկան) Սարգիս Սևակի Մելիքսեթյանին և 07.12.2010 թվականին ծնված (11 տարեկան) Կարինե Սևակի Մելիքսեթյանին:

Հիշեցնենք, որ 2022-ի նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղում սեփական տանը սպանված էին հայտնաբերվել 31-ամյա բնակչուհի Զարինե Մելիքսեթյանի և վերջինիս 12-ամյա դստեր ու 8-ամյա որդու մարմինները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր