Նոյեմբերի 7-ին, ժամը 12։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմեն Տիգրանյան փողոցի թիվ 5/1 շենքի մոտակայքում քամու հետևանքով ծառը արմատախիլ է եղել և ընկել ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ծառը (մոտ 15-20 մ) արմատախիլ է եղել և ընկել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վրա (վարորդ Մ․ Ն․, ծնված 1975 թ․) և վնասել այն, մասամբ վնասել է նաև հարևանությամբ կայանած «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Մ․ Մ․, ծնված 1999 թ․)․ տուժածներ չկան։
Փրկարարները կանաչապատման ծառայության աշխատակիցների հետ մասնատել և հեռացրել են ծառը։