Այսօր՝ նոյեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Մի քանի ժամ շարունակ ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թումանյանի թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատի մեծ թվով հրշեջ-փրկարարներ և Թումանյանի անտառտնտեսության Շնողի անտառպետության աշխատակիցներ պայքարում են «Գուլաբի» հանդամասում առաջացած կրակի դեմ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ անտառտնտեսության տարածքում այրվում է խոտածածկ տարածք և խաշամ: Այս պահին հրշեջներն ու անտառպետության աշխատակիցները հրդեհաշիջման աշխատանքներ են կատարում: