Այսօր՝ նոյեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակի 67-ամյա Հայկ Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 16 կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտնի: Գրել է Shamshyan.com-ը։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կնետրոնի շտապօգնության խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: