00:00:00

Քաղաքապետարանի վարչության պետը, տեղակալներն ու այլ աշխատակիցներ ազատման դիմումներ են գրել․ «Հրապարակ»

09:06, 03 նոյեմբեր 2023 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ աշխատանքից ազատվել է Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ Խորեն Գրիգորյանը։ Վերջինիս ազատման պատճառը, ըստ մեր աղբյուրի՝ քաղաքապետարանում ոլորտային բաժանումն է եղել: Գրիգորյանի ղեկավարած ոլորտը դրվել է փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանի կուրացիայի տակ, սակայն հիշյալ երկու պաշտոնյաները միմյանց հետ լարված հարաբերությունների մեջ են:

 

Գրիգորյանը ամեն բան արել է, որ աշխատի Ավինյանի ենթակայության ներքո, բայց որոշումը ամենաբարձր մակարդակով է կայացվել եւ փոփոխման ենթակա չէ: Արդյունքում՝ Գրիգորյանը, իր երկու տեղակալները եւ բաժնի երեք մասնագետները, ըստ մեր աղբյուրի, ազատման դիմումներ են գրել:

Հիշեցնենք, որ Գրիգորյանը Պնախարար Սուրեն Պապիկյանի մտերիմն է, հնարավոր է նա աշխատանքի անցնի Պապիկյանի քավոր՝ Նարեկ Մկրտչյանի ղեկավարած սոցապնախարարությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր