00:00:00

Աշտարակում` տան խորդանոցում, հայտնաբերվել է 24-ամյա տղայի դի

23:30, 01 նոյեմբեր 2023 Պատահարներ

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 18:30-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աշտարակ քաղաքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են կախված դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Հ. Հովհաննիսյանի և անչափահասների գործերով բաժանմունքի պետ Գևորգյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Կարեն Գրիգորյանի, վարչության պետի տեղակալ Ստեփան Սիմոնյանի և ավագ քննիչ Մխեյանի գլխավորությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր