Հոկտեմբերի 29-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Վանաձոր-Գյումրի ճանապարհի 18-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ռենո Պրեմիում» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին, որը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: «Օպել Զաֆիրայի» երկու ուղևորները՝ 44-ամյա Ալեքսան Մկրտչյանը և 70-ամյա Սիրուն Մկրտչյանը, մահացել են, իսկ 65-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախքննություն: