Ղազախստանի Կարագանդա քաղաքի Կոստենկոյի անվան հանքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ղազախստանի ԱԻՆ մամուլի ծառայությանը։
«Հայտնաբերվել է 32 զոհի դի, 14 հանքափորի որոնումները դեռ շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք հանքում տեղի ունեցած վթարի մասին, որը տեղի է ունեցել այսօր առավոտյան։