00:00:00

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. 29-ամյա հետիոտնը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

23:07, 27 հոկտեմբեր 2023 Պատահարներ

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:15-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնությունից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մարմնական վնասվածքներով Թամանցիների փողոցից հիվանդանոց տեղափոխելիս է եղել մի քաղաքացու, ով շտապօգնության ավտոմեքենայում մահացել է:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ քննիչի հանձնարարականով վարորդը, ով Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Անդրանիկ Բ.-ն է, ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ (խմած)։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Զավեն Կ.-ն է:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր