00:00:00

«Արմենիա» բժշկական կենտրոնի հարակից այգում հայտնաբերվել է ամբողջովին մերկ տղամարդու դի

17:58, 27 հոկտեմբեր 2023 Պատահարներ

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:15-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին, որ իրենց բժշկական կենտորնի այգում տղամարդու դի կա, հաղորդում է Shamshyan.com-ը: 

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ամբողջովին մերկ տղամարդու դի, դիակի կողքին էլ հայտնաբերվել են հագուստներ. հավանաբար դրանք պատկանում են մահացածին:

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Իրավապահները պարզել են մահացածի ինքնությունը, սակայն այս պահին չեն հրապարակում, որպեսզի հարազատների միջոցով դիակի ճանաչում կատարեն:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր