Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ից, որ «ձախ վերին և ստորին վերջույթների 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի 13 տոկոս մարմնի մակերեսի ջերմային այրվածք եռացող ջրով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա, գրում է shamshyan.com-ը:
Ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածը Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ 1-ամյա Աստղիկ Ա.-ն:
Ոստիկանների կողմից կատարված ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 10:30-ի սահմաններում իրենց գյուղի տան խոհանոցում ցածր սեղանի վրա դրված եռացված ջրով լցված թեյնիկը երեխան պատահաբար շրջել է իր վրա, ինչի հետևանքով էլ այրվածքներ է ստացել:
Դեպքի փաստով Ոստիկանության Վաղարշապատի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ: