00:00:00

Բնակարանում հայտնաբերվել է գլուխը պոլիէթիլենային տոպրակով փակված կնոջ դի և երկտող

16:16, 25 հոկտեմբեր 2023 Պատահարներ

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10․35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից, որ Վարդանանց փողոցի բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, ու տան դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները բացել են տան դուռը, փակ պատժշգամբում տեղադրված մահճակալի տակ հայտնաբերել են նույն տան բնակիչ, 66-ամյա կնոջ դին։

Գ․Շամշյանի տեղեկություններով, նրա գլուխը եղել է պոլիէթիլենային տոպրակով փակված, ու նրա մոտ հայտնաբերել են նամակ, որով նա հայտնել է, որ իր մահվան մեջ ոչ ոքի չմեղադրեն, և գործել է ինքնասպանություն։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր