00:00:00

Ակնհայտ է, որ Ալիևը «ժամանակ չի գտել» Փաշինյանի հետ հանդիպելու համար. Միրզոյան

12:56, 25 հոկտեմբեր 2023 Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու ժամանակ չի ունեցել:

«Ակնհայտ է, որ ժամանակ չի գտել Ադրբեջանի նախագահը, քանի որ մենք հիմա էլ պատրաստ ենք մասնակցել այդ հանդիպմանը: Հուսամ` իսկապես, խնդիրը կոնկրետ ժամկետներն են ու առաջիկայում հնարավոր կլինի նոր հանդիպման մասին նոր ժամկետներ պայմանավորվել, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այդ հանդիպմանը մասնակցել: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին», - ասաց Միրզոյանը՝ Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր