00:00:00

Վահագն Խաչատուրյանին Բրյուսել են հրավիրել․ համաժողովի պետք է մասնակցի

15:15, 24 հոկտեմբեր 2023 Քաղաքականություն

Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են․

 

«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում հոկտեմբերի 25-26-ը կայանալիք «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) համաժողովին:

 

Եվրոպական հանձնաժողովի կողմից գործարկած «Global Gateway»-ը ռազմավարություն է, որի նպատակն է խթանել խելացի, մաքուր և անվտանգ կապերը թվայնացման, էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտներում և ամրապնդելու առողջապահական, կրթական ու հետազոտական համակարգերն ամբողջ աշխարհում: «Global Gateway»-ը միավորում է ԵՄ-ի և նրա անդամ պետությունների ջանքերը՝ նպաստելու կայուն համաշխարհային վերականգնմանը՝ հաշվի առնելով ԵՄ գործընկերների կարիքները և ԵՄ-ի սեփական շահերը:

 

Այցի շրջանակներում նախատեսվում են Հանրապետության նախագահի հանդիպումներն օտարերկրյա գործընկերների հետ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր