00:00:00

Պապիկյանը Ֆրանսիայի Սենատում է․ քննարկվել է երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր

13:10, 24 հոկտեմբեր 2023 Քաղաքականություն

Հոկտեմբերի 24-ին՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում, այցելել եմ Ֆրանսիայի Հանրապետության Սենատ, որտեղ հանդիպումներ եմ ունեցել Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասի, արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերանի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

«Քննարկվել են հայ-ֆրանսիական երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր:

 

Ներկայացրել եմ համագործակցության ներկայիս ընթացքը և այս այցի շրջանակներում ունեցած քննարկումների արդյունքները:

Շնորհակալություն եմ հայտնել՝ համագործակցության զարգացման գործում ցուցաբերած աջակցության համար:

 

Սենատորները պատրաստակամություն են հայտնել՝ շարունակելու աջակցությունը հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր