00:00:00

Թբիլիսիում կանցկացվի «Մետաքսի ճանապարհի» միջազգային ֆորումը. կմասնակցեն Հայաստանի և Ադրբեջանի վարչապետները

13:29, 23 հոկտեմբեր 2023 Քաղաքականություն

Հոկտեմբերի 26-27-ը Թբիլիսիում կկայանա Մետաքսի ճանապարհի չորրորդ միջազգային համաժողովը. կժամանեն Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Ալի Ասադովը:

 

Համաժողովը կբացի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Համաժողովի հիմնական ուղերձն է «Այսօրվա կապը կայուն վաղվա հետ»:

 

Մասնակիցների թվում են Ասիական զարգացման բանկի փոխնախագահը, Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարները, ԱՄԷ արտաքին առեւտրի նախարարը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի եւ Եվրասիայի բյուրոյի ղեկավարը: Սպասվում է, որ կժամանեն մինչև 2000 պատվիրակներ 60 երկրներից:

 

Հիշեցնենք, որ Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» համաժողովն անցկացվել է 2015, 2017 և 2019 թվականներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր