00:00:00

Հրազենի կիրառմամբ վիճաբանությանը ներկան են եղել Արագածոտնի նախկին մարզպետի եղբայրը, Ուջանի, Ուշիի և Արտաշավանի գյուղապետերը

23:45, 21 հոկտեմբեր 2023 Պատահարներ

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, Արագածոտնի մարզի «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրից դեպի «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտու ճանապարհին զինված «ռազբորկայի» արդյունքում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Աշտարակի ծառայողների կողմից ձերբակալվել և Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն են ներկայացվել նախկին և ներկա պաշտոնյաներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձերբակալվածներն են Ուջան համայնքի ղեկավար 28-ամյա Գրիգոր Հարությունյանը, «Ես և նա» ՍՊԸ տնօրեն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը՝ 54-ամյա Նաիրիի Սահակյանը, Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Մհեր Մանուկյանը, Արագածոտնի մարզի բնակիչ 27-ամյա Գարիկ Տոնոյանը, Արագածոտնի մարզի բնակիչ 40-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզի բնակիչ, Ուշի համայնքի ղեկավար 45-ամյա Մարտին Մարտիրոսյանը, Արագածոտնի մարզի բնակիչ, Արտաշավան համայնքի վարչական ղեկավար 33-ամյա Արթուր Հարությունյանը, Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Արսեն Մանուկյանը և Արագածոտնի մարզի բնակիչ 45-ամյա Կարեն Պետրոսյանը: Աղբյուրի տեղեկություններով՝ նշված անձանց նկատմամբ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քր. Օր.-ի տարբեր հոդվածներով, որպես կասկածյալներ, մեղադրանքներ են առաջադրվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման տարբեր վայրեր: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 20-ին կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրից դեպի «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտու ճանապարհին մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կան վիրավորներ: Վերոնշյալներն Աշտարակ քաղաքի Քասախի կիրճում գտնվող «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտու տարածքում հողային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որտեղ էլ Գալուստ և Հայկ Գ.-երը պարզաբանումներ ստանալու ընթացքում ասֆալտապատ ճանապարհով անցնելիս հայհոյանքներ էին հնչեցրել և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել, ապա մոտ 40-50 հոգի քարերով և ջրով լցված շշերով մոտեցել էին ու սկսել էին դրանք նետել Գալուստ և Հայկ Գ.-երի ուղղությամբ: Այդ ամենին ականատես էին եղել ոստիկանության ծառայողները: Դրանից հետո ինչ-որ անձինք մոտեցել էին Գալուստ Գ.-ին, նրան քաշել, գցել գետնին, ապա քարերով, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին: Այդ ժամանակ Հայկ Գ.-ն իր մոտ եղած ինքնաձիգից մի քանի կրակոց էր արձակել քաղաքացիների ուղղությամբ: Կրակոցների հետևանքով Արագածոտնի մարզի բնակիչներ 52-ամյա Վարդան Ս.-ն, ով Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալն է, և 26-ամյա Գոռ Պ.-ն հրազենային վնասվածքներ էին ստացել և տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր