00:00:00

«Քննարկվում են բոլոր թեմաները». նախարարը՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքները փակելու մասին

11:32, 19 հոկտեմբեր 2023 Տեսանյութեր

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հետևում է Հայաստանում հեռարձակվող ռուսական պետական հեռուստալիքների աշխատանքներին։

«Հարցը մեր ուշադրության կենտրոնում է, մենք տեղյակ ենք, որ նախարարության կողմից է համաձայնագիրը կնքվել, համապատասխան քայլեր կձեռնարկենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ խախտումներ կան։

Irakanum.am-ի հարցին՝ քննարկվո՞ւմ է այդ ալիքները փակելու թեման՝ նա ասաց, թե քննարկվում են բոլոր թեմաները։

«Համաձայնագիր կա, ինչը նախատեսում է համապատասխան քայլեր, եթե խախտումներ են լինում, մենք կօգտվենք այդ քայլերից»,- նշեց Խաչատրյանը։

Նա չմեկնաբանեց հարցը՝ արդյո՞ք ռուսական ալիքները սպառնում են Հայաստանի անվտանգությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր