00:00:00

ԿԳՄՍ նախարարի զավակը բարձրագույն կրթություն ստանում է արտասահմանում

13:14, 19 հոկտեմբեր 2023 Տեսանյութեր

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը չհերքեց, որ իր երեխաներից մեկը բարձրագույն կրթություն ստանում է արտասահմանում։

 

«Ես կարծում եմ, որ իմ երեխաների կրթության և անձնական որոշումների իրավունքը ոչ ոք չի կարող վիճարկել։ Իմ երեխաներն այստեղ պետական դպրոցներում են սովորել։ Այս պահին իմ երեխաներից մեկն է, որ բարձրագույն կրության համակարգ է մուտք գործել և իր անձնական որոշմամբ ընտրել է այն բուհը, որտեղ կրթությունը շարունակելու է։ Այդ բուհը չի գտնվում Հայաստանում և ես համարում եմ, որ դուք մտնում եք անձնական տիրույթ, որի իրավունքը բացարձակ չունեք։ Իմ երեխաները, ինչպես որ մեր երկրի ցանկացած քաղաքացու երեխաները, ազատ են որոշելու, թե որտեղ իրենց կրթությունը շարունակեն։ Որևէ մեկը չի ասել, որ իմ երեխաները, այն պատճառով, որ իրենց մայրը որոշակի պաշտոն է զբաղեցնում, պետք է խտրական մոտեցման հանդիպեն կամ սահմանափակվեն իրենց որոշման մեջ», - լրագրողների հետ զրույցում ասաց Անդրեասյանը։

Հիշեցնենք, որ այս մասին առաջինը գրել էր Irakanum.am-ը։

Մանրամասները՝ տեսանյությում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր