00:00:00

Դшնшկшհարություն՝ ռեստորանի բակում. 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց

10:45, 18 հոկտեմբեր 2023 Պատահարներ

Հոկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

 

Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 01:00-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին, որ «որովայնի առաջային պատի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

 

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երանի բնակիչ 33-ամյա Նիկոլայ Պ.-ն է: Մինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 00:20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում գործող «Բելաջիո» ռեստորանային համալիրի բակում վիճաբանություն է տեղի ունեցել Նիկոլայ Պ.-ի և Երևանի բնակիչ՝ 31-ամյա Հարություն Ն.-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Նիկոլայ Պ.-ին:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր