Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել են Toyota Camry մակնիշի և Зил 130 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը աղջիկ երեխա, տեղափոխվել են հիվանդանոց: Աղջիկը տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ մյուս վիրավորը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վթարի հետևանքով Зил-ի վրա բարձված քարերը թափվել ու ամբողջությամբ փակել են ճանապարհի երթևեկելի գոտին: Зил-ի գազաբալոնը պոկվել և շպրտվել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։