00:00:00

«Քարերի սիմֆոնիա» տանող ճանապարհից փրկարարները դուրս են բերել մոպեդավարի դին

11:37, 16 հոկտեմբեր 2023 Պատահարներ

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 08․10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 64-ամյա Էդվարդ Հ-ն իր վարած մոպեդով Գառնիի տաճարից դեպի Քարերի սիմֆոնիա տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 30-40 մետր ընկել ձորակը և կողաշրջվել։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոպեդավարը տեղում մահացել է։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայր է ժամանել նաև Գառնի խոշորացված համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանը։

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՀՆՓԱԻԿ թիվ 17 փրկարարական ջոկատի խմբի պետ Ռոման Խաչատրյանը, փրկարարներ Կառլեն Հովհաննիսյանը, Վահե Տեր-Վարդանյանը, Սարգիս Մարգարյանը և Մարգար Գրիգորյանը պատգարակով, մեծ դժվարությամբ դին մոտ 400 մետր դուրս են բերել անանցանելի վայրից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Գառնիի ամբուլատոր կենտրոնի դիատարին։

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր