SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահամաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհյատ քաղաքացուց, ով հայտնել է, որ Նոր Խարբերդ Ա/Պ 7-րդ փողոցի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվում:
Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: