SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 13-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Գաջեգործների փողոցի շենքերից մեկի բնակիչ, 83-ամյա Հակոբ Մ.-ն և հայտնել, որ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք դեռևս իրեն անհայտ հանգամանքներում մտել են իր տուն և այնտեղից կատարել խոշոր չափի գողություն:
Նշված հասցե է ժամանել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Երանոսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Տեղում Հակոբ Մ.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իր բնակարանից գողացել են 1 մլն 100 000 դրամ, 100 000 ՌԴ ռուբլի և 17300 ԱՄՆ դոլար:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։