Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 15:10-ի սահմաներում 60-ամյա Յուրի Ասրյանը իր վարած Hovo մակնիշի բեռնատարով Առինջ գյուղի վարչական տարածքում՝ Բաբաջանյան անցուղում՝ «Առինջ մոլ»-ի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտն 74-ամյա Աիդա Սեյրանյանին:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է հիվանդանոց: Ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է: