00:00:00

Ընդդի­մությունը պետք է ունենա իր ստվերային կա­ռավարությունը, վարչապետը

19:08, 03 մարտ 2018

Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի էջում գրում է․ «Ինչպես արևմտյան երկրներում է, ընդդի­մությունը պետք է ունենա իր ստվերային կա­ռավարությունը, վարչապետը, որոնք պա­տասխանատու կլինեն կառավարության որոշումների, մշակվող քաղաքականություն­ների քննադատության և ուսումնասիրություն­ների համար: Սա խորհրդարանական վե­րահսկողության լավ գործիք կարող է դառնալ և Հայաստանի քաղաքական կյանքում այ­լընտրանքային թիմ և այլընտրանքային օրա­կարգ ձևավորելու հրաշալի գործիք է: Կար­ծում եմ, որ ընդդիմությունը վաղ թե ուշ գալու է այս ձևաչափին: Ես մի փոքր հուշում անեմ, որ շատ ճիշտ ձևաչափ կլինի, սա կնպաստի իրենց երկարատև գործունեությանը: Հասարակության համար տեսանելի կլինի, որ ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն բերեցին Հարկային օրենսգրքի այս փաթեթը, իսկ ի՞նչ է առաջարկում ստվերային կառավարությունը: Մենք պետք է Հայաստա­նի դիսկուրսը փոխենք: Ստվերային կառավա­րության միջոցով հնարավոր է ստեղծել բո­վանդակային և կադրային այլընտրանք: Սա խորհրդարանական կառավարման համա­կարգում անուրանալի ավանդ կլինի ընդդի­մության կողմից Ամբողջական հարցազրույցս՝ ՀԺ-ի օրվա համարում»։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31