Երեւանում այսօր՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:05-ի սահմաններում Երեւանի բնակիչ 32-ամյա Դավիթ Գրիգորյանը իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում բախվել է Toyota Vits, Mercedes եւ երկու Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաների:
Վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: