«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր ձեւաչափով զրուցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:
–Դուք միշտ հանդես եք եկել Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների օգտին։
– Ես հիմա էլ եմ նույնը անում։ Հայաստանը կարիք ունի դաշնակիցների, եւ ոչ թե ամբողջ աշխարհի հետ թշնամանալու։ Հայաստանը ճիշտ քաղաքականության դեպքում կարող է շատ լավ հարաբերություններ ունենալ թե՛ Ռուսաստանի հետ, թե՛ Արեւմուտքի։ Մեր երկրի շահը դա է պահանջում։ Ամբողջ աշխարհը խառնվել է իրար, ամեն տեղ պատերազմ ու աղետ է։ Հիմա այս պայմաններում, մեր այս վիճակով մենք մի հատ էլ նո՞ր հակառակորդ ենք ուզում՝ ի դեմս Ռուսաստանի։ Ես միշտ հանդես եմ եկել նաեւ Արեւմուտքի հետ լավ հարաբերություններ ունենալու օգտին, ու իմ հիմնավորումը, կարծում եմ, շատ հասկանալի է. հայ ժողովրդի մի զգալի մաս ապրում է Արեւմուտքում, մի շատ մեծ մաս էլ՝ Ռուսաստանում եւ այլուր։ Սա է մեր ժողովրդի ճակատագիրը, մենք սա հաշվի առնելով՝ պետք է կառուցենք մեր արտաքին քաղաքականությունը, որի առանցքը իրական լավ հարաբերություններն են, ոչ թե մեկի հաշվին մյուսին լավություն անելը։
Ավելին՝ թերթի այսօրվա համարում։