Լևոն Քոչարյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ մանրամասն ներկայացրեց Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մանրամասները։
«Սա քրեական վարույթ չէ, այլ զավեշտ է։ Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, թե իբրև նա 2023 թվականի սեպտեմբերի 22-ին, երբ մասնակցել է խաղաղ ցույցին, կարմիր բերետավորները, իբր, օրինական պահանջ են ներկայացրել ճանապարհները բացելու, և Լևոն Քոչարյանը հակադրվելով նրանց՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն է գործադրել։ Ըստ այդ քրեական գործի, Լևոն Քոչարյանն, իբր, մինչև ավտմեքենան նստեցնելու պահը, երկու անգամ ոտքերով հարվածել է ոստիկանության մեկ աշխատակցի ոտքին, այնուհետև, Քոչարյանը չենթարկվելով նրանց օրինական պահանջներին և նպատակ ունենալով խաթարել նրանց ծառայողական գործունեությունը, 2 անգամ հարվածել է ոստիկանության ևս մեկ այլ աշխատակցի կրծքավանդակի ու ուսի հատվածներին։ Սա է մեղադրանքի բնորոշումը։ Այս մեղադրանքը բնորոշ է քրեական օրենսգրքի 452 հոդվածին», - ասաց փաստաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում։