16:00-ին գրանցվել է Ջերմուկ քաղաքից 18 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Գնդեվազ և Կեչուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում՝ 2 բալ ուժգնությամբ
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն