00:00:00

Գագիկ Ծառուկյանն այցելել է Արցախից բռնի տեղահանված և Աբովյան քաղաքում ժամանակավոր ապաստան գտած մեր հայրենակիցներին

07:53, 09 հոկտեմբեր 2023 Տեսանյութեր

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է Արցախից բռնի տեղահանված և Աբովյան քաղաքում ժամանակավոր ապաստան գտած մեր հայրենակիցներին:

Այս մասին նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղադրել տեսանյութ

«Հուսով եմ ճակատագրի բոլոր դառնությունները ճաշակած արցախցի մեր քույրերն ու եղբայրները մի փոքր լույս ու ջերմություն են գտել Մայր հայրենիքում։

Բոլորիս բարոյական պարտքն է՝ պատշաճ ուշադրություն և հոգածություն դրսևորել արցախցի մեր հայրենակիցների նկատմամբ։

Համազգային համախմբվածությունն ու միասնությունը եղել և մնում են խնդիրները հաղթահարելու միակ բանալին»,- գրել է նա։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր