Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական գործողություններն անհիմն էին, իսկ դրանից առաջ շատ ամիսներ տևած շրջափակումը լիովին անընդունելի, «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հետ զրույցում ընդգծում է ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ կոնգրեսական Սեթ Մագազիները, փոխանցում է Ամերիկայի Ձայնը։
Վերջինիս առաջնորդությամբ սեպտեմբերի 26-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի շուրջ 90 օրենսդիրներ երկու կուսակցություններից նամակ են հղել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ու ֆինանսների նախարար Ջանեթ Յելենին՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր առնչվում են Լեռնային Ղարաբաղի դեմ ձեռնարկված հարձակման և ամիսներ տևած շրջափակման հետ:
«Մենք պետք է խստորեն դատապարտենք Ադրբեջանին և ուղերձ հղենք, որ նրանց գործողություններն անընդունելի են»,- ասում է կոնգրեսական Մագազիները:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։