Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի առաջին ոլորանի վերջնամասում քաղաքացին մոտ 100 մ բարձրությունից ընկել է և հայտնվել անտառում։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ տեղում փրկարարները, պարեկներն ու օպերատիվորեն ժամանած «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կարողացել են քաղաքացիների օգնությամբ հատուկ ճոպանների միջոցով իջնել դեպի քաղաքացին, ապա նրան տեղափոխել են պատգարակի վրա, տեղափոխել ու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Բժիշկները, մինչև հիվանդանոց տեղափոխելը, նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Աղբոյւրի տեղեկություններով՝ վիրավորը Արցախից բռնի տեղահանվածներից է, և հավանաբար ինքնազգացողությունը վատացել է, կանգնել է, որպեսզի ինքնազգացողությունը կարգավորվի, սակայն անզգուշաբար բարձրությունից վայր է ընկել: