Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում։
Ժամը 23:00-ի սահմաններում Շենգավիթ բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզում են՝ որտեղ և ինչ հանգամանքներում է վիրավորը հրազենային վնասվածք ստացել, ինչպես նաև պարզում են նրա ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը 25-ամյա տղա է:
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվելու են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։