00:00:00

«Փաստ». Ինչո՞ւ է գործարար Նարեկ Նալբանդյանը մեկնել Կատար

09:14, 07 հոկտեմբեր 2023 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, գործարար Նարեկ Նալբանդյանը, որը նաև Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցի սեփականատերն է, վերջին շրջանում ինտենսիվ հանդիպումների մեջ է մի շարք երկրների բավական հաջողակ ու մեծահարուստ գործարարների հետ:

Մեր աղբյուրը փոխանցում է, որ, ի մասնավորի, նա վերջերս եղել է Կատարում և հանդիպել մի քանի խոշորագույն կազմակերպությունների ղեկավարների, այդ թվում՝ Al Faisal Holding -ի տնօրենների խորհրդի նախագահի, Alfardan Group -ի տնօրենների խորհրդի նախագահի, ինչպես նաև Կատարի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահի հետ:

Ըստ մեր տեղեկությունների, այս հանդիպումների նպատակը Հայաստան ներդրումներ ներգրավելն է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր