00:00:00

Շղթայական ավտովթար Երևանում. 22-ամյա վարորդը Kia-ով բախվել է 2 Toyota-ների, BMW-ի, Nissan-ի ու Chevrolet-ի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

23:23, 06 հոկտեմբեր 2023 Պատահարներ

Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 23:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Վոլոդյա Մելիքյանը իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտա - Վրացական փողոցի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է  Toyota Land Cruiser Prado, Nissan, Chevrolet, Toyota jeep, BMW մակնիշի ավտոմեքենաներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Kia-ի վարորդ Վ. Մելիքյանը տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել Է հիվանդանոցում մնալուց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ժիրայր Խանջյանն ու Գրետա Նոբելյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են կայանված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Kia-ն հարվածել Է կայանված BMW-ին ու Toyota-ին, ապա հարավածել է կարմիր լույսի տակ կանգնած Nissan-ին, Chevrolet-ին ու ևս մեկ Toyota-ի։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր