00:00:00

Լարված իրավիճակ Վեդիիում․ վտանգավոր գործընթաց՝ հանրության թիկունքում․ ովքեր են ցեմենտի գործարան կառուցում

20:49, 06 հոկտեմբեր 2023 Տեսանյութեր

Տասնյակ ոստիկաններ դեռ վաղ առավոտից փակել էին Վեդիի համայնքապետարանի շենքի մուտքը, թույլ չէին տալիս համայնքի բնակիչներին, Արարատ ցեմենտի գործարանի աշխատակիցներին ներս մտնել։ վերջիններս հանրային քննարկման էին եկել մասնակցելու։ Բանն այն է, որ Վեդի խոշորացված համայնքում «Օրդ գրուպ» ընկերությունը նախատեսում է ցեմենտի գործարան կառուցել։ Հավաքվածները դեմ են, հայտարարում են, մարզում արդեն իսկ երկու ցեմենտի գործարան կա, երրորդը ոչ միայն ավելորդ է, այլև՝ խիստ վտանգավոր ու ռիսկային։ Իրենք մարզի բնակիչներ են, կատարվողի անմիջական կրողը, հետևաբար պահանջում էին ներս թողնել բոլորին, բայց ոստիկանները արգելում էին։ Կողմերի միջև քաշքշուկ սկսվեց։

Հավաքվածները շեշտում էին ունեն հիմնավոր կասկածներ, որ ընկերության թիկնունքում իրականում այլ մարդիկ են կանգնած, որոնց ներդրումային խոստումները օդ են, բացի այդ եթե համայնքային իշխանությունը թույլ տա, որ նոր գործարան կառուցվի, իրենցից շատերն անգործ կմնան, քանի որ «Օրդ գրուպ» ընկերությունը նախատեսում է ընդամենը 300 հոգանոց աշխատատեղ բացել, մինչդեռ Արարատի ցեմենտում այս պահին 1200 –ից ավելի մարդ է աշխատում։

Ի վերջո ձեռք բերվեց պայմանավորվածություն, ներս կթողեն տասը հոգու, ոստիկնանները մեկ առ մեկ ստուգում էին, հրահանգում՝ ներսում պահպանել հասարակական կարգը, հակառակ դեպքում դուրս կհրավիրեն։ Ներսում արդեն համայնքի աշխատողներն են, օրդ գրուպի ներկայացուցիչները, որոնք նախապես ներս էին մտել, ու հանգիստ տեղավորվել։ Բնակիչներին անծանոթ մարդիկ էլ կային, որոնք եկել էին ասելու, գնացեք ձեր արարատում բողոքեք, սա վեդին է։

Վերջապես բոլորը զբաղեցրեցին իրենց տեղերը։ Համայնքի աշխատակիցն ու ավագանու անդամն էլ ստանձնեցին քննարկումը իրականացնելու պարտավորությունը, իհարկե որևէ մեկի կարծիքը հարցնելու։ Ներդրումային ֆոնդի աշխատակիցը, օրդ գրուպի ներկայացուցիչը ներկայացրեցին իրենց տեսակետները։ Կառուցելու են ժամանակակից ստանդարտներով գործարան, լավ է լինելու ամեն ինչ, հայտարարեցին նրանք։ Հարց հնչեց, իսկ վտանգները հաշվարկված են, միայն այս հարցը արդեն իսկ բավարար էր, որ հավաքվածների միջև նորից վիճաբանություն սկսվի։

Ինչպես Վեդի համայնքի բնակիչների, այնպես էլ ազդակիր համայնքների ապրողների ու Արարատ ցեմենտի աշխատակիցների կողմից հնչեցվցած բոլորին հարցերին փորձում էր պատասխանել համայնքապետարանի աշխատակիցը։ Ներկաներից շատերը նկատեցին, գուցե սխալմամբ է այս հատվածում նստել, թող գնա ընկերության ներկայացուցիչների կողքին նստի, նրանցից ավելի շահագրգիռ է երևում։ Հնչեցված միտքը հերթական վիճաբանության առիթը դարձավ, ներս մտավ մարզի ոստիկանապետը՝ քաղաքացիական հագուստով։

Բովանդակային ոչ մի քննարկում այդպես էլ չեղավ, ընդհանուր աղմուկի մեջ կորան հիմնական ու գլխավոր հարցերի պատասխանները, ինչպես, ինչ եղանակով ու ինչ ժամկետներում է կառուցվելու գործարանը, արդյո՞ք ժամանանակից տեխնոլոգիա ասվածը ընդամենը գեղեցիկ բառակույտ չէ, և ի վերջո բնապահպանական խնդիրները ինչպես են նվազեցվելու։ Սրանք հարցեր են, որոնք մտահագում են շատերին, բայց ոչ Վեդի խորոշացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանին։ Ամբողջ ընթացքում համայնքապետարանի շենքի դիմաց, հարակից տարածքներում ու ներսում ոստիկանական ուժեղացված ծառայություն էր, բողոքող բնակիչներ ու հարցերից խուսափոխ մարդիկ, բայց Սարգսյան Գարիկը չկար, տեղում կատակում էին գուցե թեման իր հագով չէր, հատկապես, որ կոկորդիլոսաբուծարան չէր կառուցվելու։

Նշենք, որ «Օրդ գրուպ» ընկերությունը նույն  համայնքում երկու անգամ հանրային քննակում է իրակնաացրել, այս անգամ հանքարդյունաբեության լիցենացիա ստանալու համար, բայց  բնակիչները դեմ են եղել, մինչդեռ համայնքապետարանը առանց ապրողների կարծիքները հաշվի առնելու մեկ անգամ դրական, եզրակացություն է տվել, երկրորդի վերաբերյալ պատասխանը կլինի առաջիկայում։  Ու այս անգամ ևս կոնկրետ դեմ են, ու հիմնականում չեն ցանկանում, որ հենց օրդ գրուպը կառուցի գործարան, շահագործի հանք,  ներդրումային ֆոնդից օտար հոտ են առնում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր