ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է համակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանին և ԼՂ բնակչությանը, և դրա շրջանակներում ՀՀ ղեկավարության խնդրանքով՝ նավթամթերք կմատակարարի Հայաստան։
Նշվում է, որ խոսքը 15 000 տոննա բենզինի և 20 000 տոննա դիզվառելիքի մասին է։
«Գործընկերների խնդրանքից պարզ դարձավ, որ Հայաստանում այս ոլորտում բարդ իրավիճակ է ստեղծվել»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
Տեղեկացվում է, որ հումանիտար օգնություն կցուցաբերվի նաև Արցախից բռնի տեղահանվածներին։