00:00:00

Կոտրել են Առինջ մոլի վաճшռողուհու մատները, հրել, գցել գետնին

17:24, 06 հոկտեմբեր 2023 Իրավական

«Առինջ մոլի» վաճառողուհի Գ. Վ-ն օրեր առաջ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որ հոկտեմբերի 2-ին ամուսնու քույրը՝ Ն. Գ-ն, փակել է մեքենայի դռներն իր մատների վրա, որից հետո իրեն հրել ու գցել է գետնին՝ պատճառելով վնասվածքներ: Այս մասին Aravot.am-ին պատմեց վնասվածքներ ստացած կնոջը ճանաչող փաստաբան Անուշ Հակոբյանը: Նա էլ իր հերթին է նույն օրը հանցագործության մասին հաղորդում տվել՝ որպես դեպքի ականատես: Փաստաբանի խոսքով, դեպքից օրեր են անցել, բայց վնասվածքներ ստացած կնոջը դեռեւս դատաբժշկական փորձաքննության չեն ենթարկել. Անուշ Հակոբյան «Տեսա արյան մեջ այդ կնոջը, ձեռքերն են ջարդել, միանգամից զանգահարել եմ ոստիկանություն, ասել եմ՝ նման դեպքեր են տեղի ունենում, եկեք` տեսեք ինչ է կատարվում: Գոհարը (վնասվածք ստացած կինը) նույնիսկ զարմացավ, ասում է՝ ի՞նչ է՝ սպասում են վերքերս լավանան, նո՞ր ուղարկեն դատաբժշկական փորձաքննության: Ասել են՝ մենք ձեզ կզանգահարենք, մինչեւ հիմա զանգահարում են: Նույնիսկ խորհուրդ եմ տվել ինչ-որ բժշկի դիմի» :

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/10/06/1374809/?fbclid=IwAR0rZtOlBAhRp7z5Q-5oxcgY5lRvyqHN6aWMggBdm9aiAXhBgv00yUbIngU

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր