00:00:00

ՔՊ–ական Աղաջանյանը չգիտի, ինչ վտանգներ կարող են լինել Հռոմի ստատուտի վավերացման դեպքում

12:15, 03 հոկտեմբեր 2023 Տեսանյութեր

Հռոմի կանոնադրության վավերացումը որևէ առնչություն չունի Ռուսաստանի հետ մեր երկկողմանի հարաբերությունների տեսանկյունից և սա մենք փոխանցել ենք մեր ռուս գործընկերներին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

 

«Այսքանով, կարծում եմ, ամեն ինչ ասված է։ ՀՀ-ն սուվերեն պետություն է, և մենք պետք է առաջնորդվենք բացառապես Հայաստանի Հանրապետության պետական շահերով», - ասաց Աղաջանյանը։

 

Լրագրողի դիտարկմանը, թե հավանական է, որ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ռուսական կողմը սպառնալիքներից անցնի գործողությունների՝ ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց.

 

«Դրանք հարցեր են, որոնց մասին ես հիմա չեմ բարձրաձայնի, բայց Հայաստանի Հանրապետությունը և Հայաստանի ղեկավարությունը հնարավոր սցենարների պարագայում համապատասխան քայլեր կձեռնարկեն։ Պնդելու որևէ հիմք, որ նման գործողություններ կլինեն, այս պահին չունենք»։

 

Հարցին, թե ՀՀ-ն ուզո՞ւմ է ՌԴ-ին թշնամի դասել՝ Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց.

 

«Ո՛չ, ո՛չ մի կերպ»։Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր