00:00:00

«Հակաահաբեկչության մասնագետներ են կորչում քաղաքապետարանում»

18:59, 03 մարտ 2018

Երեւանի ավագանու այս տարվա առաջին նիստում տեղի ունեցած միջադեպը շարունակում է հասարակական ու քաղաքական լայն շրջանակներում քննարկվել: Կա հարուցված քրեական գործ, եւ ելնելով նախաքննական գաղտնիքից,  եւ անմեղության կանխավարկածին տեղի ունեցածի՝ իրավական գնահատականին չենք անդրադառնում: «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամների իրականցրած ակցիան չնայած որեւէ իրավական գնահատականի չի արժանացել, չկան մեղադրյալներ եւ պատժվողներ, սակայն Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական, դերասան Գոռ Վարդանյանը այն որակել է ահաբեկչության փորձ իր անմիջական ղեկավարի նկատմամբ: Aysor.am-ին տված հարցազրույցում Վարդանյան Գոռը բառացի ասել է հետեւյալը. «Ես, որպես հակաահաբեկչության մասնագետ, մասամբ կանխեցի ահաբեկչությունը՝ «Երկիր Ծիրանի»-ի անդամներին հեռացնելով դահլիճից, դժվարությամբ, բայց հեռացրեցի»: Եվ այսպես, նախորդ տարի կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Առաքել Մովսիսյանի քարոզչությամբ զբաղվող, հետո արդեն Տարոն Մարգարյանի խորհրդական նշանակված դերասան Վարդանյանը հիմա էլ հայտարարում է, որ ինքը հակաահաբեկչության մասնագետ է: Գաղտնիք չէ, որ ամբողջ աշխարհը պայքարում է ահաբեկչության դեմ: Գոռ Վարդանյանը լինելով հակաահաբեկչության մասնագետ, չպետք է տեղ ունենա քաղաքապետարանում: Նրա նմանների «տաղանդը» իզուր է կորչում Երեւանի քաղաքապետարանում: Վարդանյանին պետք է շտապ գործուղել օրինակ Սիրիա՝ պայքարելու ահաբեկիչների դեմ: Հայաստանում եւ առավել եւս Երեւանի քաղաքապետարանում Գոռ Վարդանյանը անելիք չունի: Հայաստանն ապահով երկիր է: Սրա մասին հայտարարել է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը: Ի վերջո, եթե «Երկիր Ծիրանիի» կանայք իրականացնեին ահաբեկչություն քաղաքապետարանում, ապա դժվար թե Գոռ Վարդանյանն այսօր կարողանար հարցազրույցներ տալ եւ աշխարհին ներկայանալ «նորովի»: Հ. Գ. Ահաբեկչական խմբավորումներից օրինակ Ալ- Քաիդան ըստ էության լուրջ վտանգի մեջ է: Աշխարհն առավել քան այսօր Գոռ Վարդանյանի «կարիքն» ունի: Հապաղելը կարող է ճակատագրական լինել: Փայլակ Ֆահրադյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր