Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում և Ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Ամբերդ» ամրոցի մոտ սպանություն է տեղի ունեցել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանը, վարչության պետի տեղակալ Հովսեփյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Մարտիրոսյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Հավհաննիսյանը:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը ժամանել է նաև Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Հարությունյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։