Ստեփանակերտում բենզինի ցիստեռնի պայթունից ունենք մի քանի տասնյակ վիրավորներ՝ տարբեր այրվածքներով։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի առողջապահության նախարարի մամուլի քարտուղարը։
«Այս պահին զոհերի և վիրավորների մասով տվյալներ չունենք։ Ունենք այս պահին մի քանի տասնյակ վիրավորներ՝ տարբեր այրվածքներով։ Այս պահին այսքանն է, եթե լինի պաշտոնական տեղեկատվություն, անպայման կհրապարակենք»,- ասաց մամուլի քարտուղար Անգելինա Իսախանյանը։