Սեպտեմբերի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 20:15-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 27-ամյա Ղևոնդ Մ.-ի վարած Toyota մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Ալբերտ Չ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ալբերտ Չ.-ի ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 37-ամյա Նելլի Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանկան հիվանդանոց, իսկ 16-ամյա Սաթենիկ Չ.-ն՝ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները և Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Ն. Միրզոյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։