Կառավարության մոտ բախումների հետևանքով տուժել է 34 անձ, 16-ը ոստիկան, 18-ը քաղաքացիական անձինք: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը։
Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ 16 տուժած շարունակում է ստանալ մարմնական թեթև վնասվածքներին համարժեք բուժում, 1-ը վիրահատվել է։