00:00:00

Արցախում կատաղի մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են, ադրբեջանցիները մարտադաշտում մեծաթիվ կորուստներ ունեն․ Աբրահամյան

23:31, 19 սեպտեմբեր 2023 Բլոգ

Արցախում կատաղի մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են, գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
 
«Թեև տեղեկություններ կան, որ Ադրբեջանը որոշ դիրքերի ու հատվածների նկատմամբ վերահսկողություն է հաստատել, այնուամենայնիվ, ամեն մետրի համար ծանր մարտեր են:
 
Արցախցիները մեծ ճակատամարտ են տալիս, ադրբեջանցիները մարտադաշտում մեծաթիվ կորուստներ ունեն, ինչն էլ դանդաղեցրել է նրանց առաջխաղացումը տարբեր ուղղություններում:
 
Սակայն այս կռիվը պետք է արագ կանգնեցնել, որովհետև այն իր հետ մեծ ցավ ու տառապանք է բերում Արցախում ապրող մեր հայրենակիցներին», - գրել է պատգամավորը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր