Երեկ` սեպտեմբերի 17-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 22:50-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «աջ քունքային շրջանի սալջարդ վերք, մարմնի բազմակի սալջարդեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Հրազդան քաղաքի բնակիչ 32-ամյա Տիգրան Խ․-ն է։
Մինչ տեղում ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, հիվանդանոց է տեղափոխվում «ձախ քունքային շրջանի և աջ ականջի շրջանի սալջարդ վերքեր» ախտորոշմամբ մի քաղաքացի։ Ոստիկանները պարզում են, որ նա նույնպես Հրազդանի բնակիչ 50-ամյա Գնել Խ․-ն է։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Գարիկ Հ․-ին, Լևոն Ս․-ին և Միխաիլ Մ․-ին, ինչպես նաև հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են, իսկ դեպքի վայրում հայտնաբերված ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան վարել է Գարիկ Հ․-ն։