00:00:00

Ադրբեջանը փորձում է Արցախի հարցը լուծել ուժի կիրառմամբ, Արցախը, ի հեճուկս թշնամիների, շարունակում է դիմադրել․ Աբրահամյան

21:44, 18 սեպտեմբեր 2023 Բլոգ

Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ պնդումներ անել այն մասին, որ Արցախն առաջնագծի տարբեր ուղղություններով սադրանքներ կամ ագրեսիա է նախապատրաստում, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ճիշտ հակառակը, Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի ուղղությամբ զորքերի մեծաթիվ շարժերն ու կենտրոնացումը ցույց են տալիս, որ Ադրբեջանը փորձում է Արցախի հարցը լուծել ուժի կիրառման միջոցով:

Ավելին` Արցախի իշխանությունների պնդումները «Լաչինի միջանցքի» վերագործարկման կամ որպես գլխավոր ճանապարհ օգտագործելու մասով Ադրբեջանը համարում է ապակառուցողական, որովհետև դրանով, ըստ ադրբեջանցիների, Արցախը հրաժարվում է շարժվել ինտեգրացիայի ճանապարհով:

Եթե Ադրբեջանին զուտ առիթներ են հարկավոր նոր ագրեսիա սանձազերծելու համար, ապա դա հարցի միայն մի կողմն է, սակայն նաև տեսանելի է, որ Արցախը թեև խիստ բարդություններով, ի հեճուկս իր թշնամիների, շարունակում է դիմադրել»,- գրել է Տիգրան Աբրահամյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր