00:00:00

«Լաչինի միջանցքը» պետք է լինի հիմնական առանցքը ռուս խաղաղապահների և Կարմիր Խաչի մատակարարումների համար. Աբրահամյան

11:49, 18 սեպտեմբեր 2023 Բլոգ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 «Նայում ես հետ ու տեսնում, թե որտեղից ուր ենք հասել` ՌԴ-ն, Կարմիր Խաչը նաև Ակնայով են բեռ մտցնում Արցախ:

 

Ճիշտ է` հիմնական բեռը զուգահեռ Բերձորով է մուտք գործել Արցախ, սակայն մեկ է` նոյեմբերի 9-ի փաստաթղթի կողմերը, յուրաքանչյուրն իր մասով, պարտականությունները չի իրականացրել:

 

Արցախում ինքնորոշման իրավունքի իրացման օրակարգը փաշինյանական ռեժիմը բերեց հասցրեց ֆիզիկական գոյության խնդրի:

«Լաչինի միջանցքը» պետք է լինի հիմնական առանցքը ռուս խաղաղապահների և Կարմիր Խաչի մատակարարումների համար, դեռ չեմ խոսում Արցախի ու Հայաստանի ՄԻԱԿ` կյանքի ճանապարհի մասին:

 

Հայաստանյան իշխանությունների փախուստի և միջազգային դերակատարների լռության պայմաններում, արցախցին մեն-մենակ կանգնած է անդունդին եզրին, որի պայմաններում ցանկացած սխալ կամ անզգույշ քայլ բերելու է ողբերգության»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր