00:00:00

14-ամյա տղան փախել է Գավառի մանկատնից, ասել է՝ իրեն ծեծի են ենթարկում

12:33, 18 սեպտեմբեր 2023 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ում:

 

Սեպտեմբերի 16-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Սևանի պահպանության բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատարը Սևան համայնքի Չկալովկա բնակավայրի մոտակայքում ծառայություն կատարելու ժամանակ նկատում է մի երեխայի: Ոստիկանության ծառայողը մոտենում է երեխային և պարզում է, որ նա Գավառի մանկատան սան է ու նրան տեղափոխում է Ոստիկանության Սևանի բաժին, որտեղ 14-ամյա տղան, ում անունը նախաքննության շահերից ելնելով չի հրապարակվում, ոստիկաններին պատմում է, որ մանկատանը իրեն ծեծի են ենթարկել, ոտքերով և ձեռքերով հարվածել են իր մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, դեմքի և պարանոցի շրջաններին էլ մարմնական վնասվածքներ է ստացել:

 

Այդ ամենից հետո երեխան հեռացել է մանկատնից: 

 

Դեպքի փաստով Ոստիկանության Սևանի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունքի մարզային քննչական վարչություն, իսկ երեխային տեղափոխել են Գավառի մանկատուն: 

 

Նշվում է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Գավառի մանկատանը տիրում է անառողջ վիճակ, արդեն մի քանի սկանդալային դեպքեր են տեղի ունեցել մանկատան սաների հետ, սակայն, չգիտես ինչու, պատկան մարմինները հետևություններ չեն անում ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր